Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Տնաշեն, ինձ Վանգայի տեղը դրեցիր»

«Տնաշեն, ինձ Վանգայի տեղը դրեցիր»
30.06.2015 | 01:04

ՍՏԵՓԱՆ ՍԱՖԱՐՅԱՆ (Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար)

-Պարոն Սաֆարյան, ի՞նչ եք կարծում, ինչո՞վ կավարտվի էլեկտրաէներգիայի սակագնի շուրջ հյուսված այս սագան:
-Բավականին դժվարին փուլ է երիտասարդների համար, գործընթացներն ընթանում են մի քանի հարթությունում. առաջին` քաղաքական և քաղաքացիական թևերի միջև որշակի տարընթերցումներ կան. երկրորդ՝ քաղաքացիականների ներսում ևս խնդիրներ կան, նրանց մի մասը կարծում է, որ Բաղրամյանում մնալ պետք չէ, քանզի այդքան ռեսուրս չունեն, և պետք է պայքարը շարունակել Ազատության հրապարակում: Երկուսն էլ համարում են, որ իրենց որոշումներն ադեկվատ են: Ես կարծում եմ` այս երկու թևերի միջև խնդիրներն ավելի հեշտ կհարթվեն, քան քաղաքացիական և քաղաքական թևերի միջև, որովհետև, ի վերջո, քաղաքական խմբերը պնդում են, որ օրակարգը պետք է վերածվի իշխանափոխության:
-Վերջնարդյունքում ի՞նչ կլինի, պարոն Ստյոպա:
-Տնաշեն, ինձ Վանգայի տեղը դրեցիր:
-Ի՞նչ պակաս Վանգա ես: Կանխատեսի՛ր:
-Վերջնարդյունքում այն կլինի, որ մենք, գոնե այս պահին, ունենք պայքարի երկու հարթակ, և իշխանությունն ինչ-որ պահի կփորձի բացել Բաղրամյան պողոտան:
-Կարծում եք` չի՞«մաշվի» այն ինքնուրույն:
-Եթե չմաշվի, ապա Բաղրամյանն ակնհայտորեն ցույց է տալիս, որ երկար համբերելու խնդիր չունի. Սերժ Սարգսյանի ելույթում կար որոշ օրեր համբերելու ակնարկ: Մեսիջը կար, քանի օրվա մասին էր խոսքը, այդ մասին խոսք չկար:
-Ո՞վ չի թողնում, որ «մաշվի», ո՞վ է այն «բտում»:
-Շարժումն ինքնին Սերժ Սարգսյանի և իշխանությունների օգտին է:
-Իրենք իրենց «օգուտն» արդեն տարել են Ազատության հրապարակ:
-Չէի ասի, եթե տարած լինեին, նրանք որոշում ընդունած կլինեին շարժումն իսպառ սպանած լինելու մասին:
-Չէ, ինձ էլ թվում է, որ իրենք չեն ուզում «ջրեն, որ աճի»:
-Չէ, Սերժ Սարգսյանն ուզում է, որ շարժումը մնա, որովհետև աուդիտի ընթացքում էլ շարժումը պետք «կգա»:
-Էլ ո՞վ է «խաղում» Բաղրամյանում, բացի իշխանություններից:
-Դե՜, այս պահին, որքան էլ չուզենք խոսել այդ մասին, հաստատապես արտաքին շահառուներ նույնպես կան:
-Բացվեք-բացվեք` անկեղծացեք, թանկագին Ստյոպա:
-«Բացվեքը» ո՞րն է` լավ էլ բաց է ամեն ինչ. բոլոր այն երկրները, որոնք այստեղ քաղաքականություն են վարում, կան` Արևմուտք, Ռուսաստան:
-Ի՞նչ են անում նրանք` հատ-հատ թվեք:
-Առայժմ դիտարկում են: Ես չէի ասի, որ նրանցից որևէ մեկն էստեղ իշխանափոխության խնդիր է լուծում: Եվ վստահաբար պետք է ասել, որ մեծագույն ցանկության դեպքում իսկ այս ամենը Մայդան համարել հնարավոր չէ:
-Իսկ հնարավո՞ր է` գա մի պահ, որ գործընթացը վերահսկողությունից դուրս գա:
-Այնպիսի երկրներում, ինչպիսին Հայաստանն է, շատ հեշտ է հրդեհ գցելը, բայց նկատի ունենանք, որ քաղաքական սպեկտրը շատ պասիվ է, և որևէ մեկը չի կարող գլխավորել այս շարժումը, հետևաբար լուրջ զարգացումներ սպասել պետք չէ:
-Բա Կիվիրյանն ու ՍԷֆիլյանն ի՞նչ են ուզում:
-Հեղափոխություն:
-Ո՞Ւմ համար:
-Դա նրանց պետք է հարցնել:


Ճեպազրուցեց Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 1663

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ